08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ընդունելություն պաշտպանության նախարարությունում

Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման եւ  կատարելագործման խնդիրները:

Քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը մասնակցեց համադրման կոմիտեի նիստի բացման արարողությանը` հանդես գալով ողջույնի խոսքով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ