15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ընդդիմությունն է դառնալու այլընտրանք, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն

    ՛՛Դեռևս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր կողմից տարբեր կարծիքներ են փոխանցում, դա նրանից է, որ կոնկրետ  հաստատուն գաղափար պետք է դնեին, ինչևիցե կարծում եմ՝ կքննարկեն ու կասեն: Հիամ խնդիր կա նաև հիմա  ընդդիմությունն այլընտրանք է դառնում, թե այլընտրանքը՝ ընդդիմություն, ոնց որ առաջինն է գնում՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով […]

Նախարարական գագաթաժողովին ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված “ՀՀ կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից միևչ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի” առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և […]

Ճիշտ կլինի՝ Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել. Է. Շարմազանով

Ինչպես է վերաբերվում ԱԺ փոխնախագահ Շարմազանովը “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի նախաձեռնությամը՝  առաջարկ ՀՀԿ-ին՝ միանալ չորս ոչ իշխանական ուժերին՝ դառնալով հինգերորդը: “Ճիշտ կլինի՝ Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել, հետո միայն առաջարկներ ներկայացնի այլ քաղաքական ուժերին”,- լրագրողների հարցին այսպես արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչո՞ւ ՛՛Մենչ՛՛-ի դեմ

Օգտատեր Գեղամ Ասլամազյանն անդրադարձել է  “Երե1” -ին եւ նրա հեղինակներին, մասնավորապես նշելով. “Տարօրինակ իրականությունում ենք ապրում: Բավական է, որ ինչ-որ մեկի հասցեին քննադատություն հնչի, և անմիջապես սկսվում են պատվիրատուներին ու պատվերն իջեցնելու դրդապատճառների բացահայտմանն ուղղված փոքրիկ հետաքննությունները: Երեկ համացանցին քննադատության հերթական չափաբաժինը մատուցվեց: Այս անգամ թիրախում “Երե1” նախագիծն էր՝ իր անմակարդակ հումորների ողջ փաթեթի հետ […]

ԲՀԿ-ն կսպասի ՀՀԿ-ի քայլերին

՛՛ԲՀԿ-ն ուզում է Հայասատում տեսնել այնպիսի կառավարոթյուն, որը համապատասխանում է այն չոփորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք։ Այսինքն՝ չափորոշիչներ կհայտարարենք ու կասենք, թե այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ով կղեկավարի, դա առաձին հարց է, քննարկման հարց է: Չորսից որևէ մեկը անձերի խնդիր չի դնում՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե ԲՀԿ-ն […]

ԲՀԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛, հնարավոր է, այսօր չհանդիպեն

ԲՀԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ այսօր նախատեսված հանդիպումը, հնարավոր է, այսօր չկայանա:  Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ եթե այսօր չէ, ապա առաջիկայում հանդիպումը կկայանա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նշեց. ՛՛Կարող է լինել այսօր, կարող է՝ վաղը, տեխնիկական հարցեր են՛՛:  Հիշեցնենք, նախապես ասվել էր, որ հանդիպումը պետք է կայանա այսօր:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված առաջին քայլն. ՀԱԿԿ

”Մենք դեռ չենք պահանջում, որովհետև ձևակերպում դեռ չկա: Այս պահին քայլերից մեկը մենք համարում ենք դա, քանի որ ընդհանուր է չորս քաղաքական ուժերի համար: Դա չի նշանակում, որ որ մենք հիմնական քաղաքական խնդրից շեղվում ենք. մեր ծրագրային դրույթը, քաղաքական թիվ մեկ նպատակը իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ […]

Օրակարգ կմտնի կառավարության հրաժարականի հարցը

՛՛Մենք կարծում ենք, Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ և արտաքին, և ներքին, և ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված է այս իշխանություններով ու այս կառավարության գործունեությամբ՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչպես է ՀՅԴ ներկայացուցիչը պատկերացնում նոր կառավարության արդյունավետ գործունեությունն առանց ԱԺ ցրելու. ՛՛Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական […]

Հավակնորդների մրցաշար.Արոնյան-Մամեդյարով/ուղիղ/

Այսօր կայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2 տուրը: Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր մրցում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ: Երեկ Արոնյանը սեւերով պարտվեց Անանդին: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիեն Տոպալովը եւ Անանդը, Սվիդլերը եւ Անդրեյկինը, Կրամնիկը եւ Կարյակինը:

Րաֆֆուն նվիրված հուշատախտակ է բացվել Թբիլիսիում

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ