15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կվառեն Երեւանը. Հայոց աշխարհ

 Եթե կառավարությունը մոտ ապագայում լուծում չտա Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչների բնակարանների խնդրին, նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի։ “Թող հլը չհամարձակվեն կարճ ժամանակում մեր տները վերադարձնեն, կվառենք Երեւանը։ Բաժանվելու ենք խմբերի, որ բենզինի շշերով շենքերը վառենք”,- սպառնացել է տարածքի նախկին բնակիչ Գայանե Բալագյոզյանը: Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:

Զուրաբյանին մաքուր օդի էր հանել. Իրավունք

Բացի այն, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հանդիպում են գրասենյակներում ու մաիսնական օրակարգեր են ձեւավորում, հիմա էլ անցել են որ ֆորմալ երկխոսության: “Իրավունք”-ը նկատել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին մաքուր օդի էր հանել`անտեսելով տեղացող մեղմ անձրեւը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը 8-րդն է

Ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրից առաջ ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը մոտակա մրցակցից առաջ է անցել 1 միավորով: Նրանից 1.5 միավոր է ետ մնում Հրանտ Մելքումյանը, ով 8-րդն է: Նա 10-րդ տուրում միավոր կիսեց Գաբրիել Սարգսյանի հետ, ով եւս ուն 7 միավոր. նա 16-րդ հորիզոնականում է: Վերջին տուրում Հրանտ Մելքումյանը կխաղա Ռադոսլավ Վոյտասչեկի, […]

Ոտքերով ծեծել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ թերթին պատմեցին, որ “Ինգո-Արմենիա” ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել են մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի։  “Ինգո-Արմենիա”-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն։ Մանրամասները […]

Ինչքան են ստանում Ծառուկյանի մոտ. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն փորձել է  “Գագիկ Ծառուկյան” հիմանդրամի մասին տեղեկություններ ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի ամբիոնից “հիմնադրամների” հարցով մշտապես ելույթ ունեցող Վահե Էնֆիաջյանից: Այն հարցին` արդյո՞ք “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում որոշ աշխատակիցներ ստանում են մեկ միլիոնից ավելի գումար, եւ “կգտնվի՞ մարդ”, որ այդ հարցին կպատասխանի, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. “Ոչ միայն “մարդ կգտնվի”, այլեւ մեծ սիրով Ձեզ […]

Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր անկախությունը. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Ռուսաստանին:  “ ԼՂՀ նախագահի խոսնակ  Դավիթ Բաբայանը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը:  ՀՀԿ դիրքորոշումը, մեր կարծիքը  մնում է անփոփոխ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է […]

Սոնա Շահգելդյանի իրական սերը նոր է հայտնվել /վիդեո/

՛՛Իմ իսկական սերը նոր է հայտնվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ խոսելով Սուրբ Սարգսի տոնի, ստացած նվերների մասին: Սոնան կարծում է, որ տաղանդավոր ու լավ մարդիկ պետք է խենթ լինեն, ինքը ևս այդպիսին է: Ի դեպ, երեկ երգչուհու ծնունդն էր: Սոնան պատմեց նաև, որ բազմաթիվ անակնկալներ է ստացել:  Հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում: Հ.Գ. Կանանց միամսյակին […]

“Հանրապետականը” քաղաքապետի թեկնածուներ է ունենալու Գորիսում եւ Ջերմուկում /վիդեո/

ՀՀԿ  Գործադիր մարմնի հերթական նիստի այս անգամ երկար տեւեց` մոտ 2 ժամ: Ինչպես նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադարձ է կատարվել մարտի 9-ին մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: “40 համակնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ, որոնցից 28-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Մեկ համայնքում ընտրվել է […]

“Գրանդին” անվերադարձ կտանեն Թբիլիսի` վիրահատության

“Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու”,-նշում է Երեւանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու` Թոբիաս Դորնբուշը: Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: […]

Տղամարդը մեկ րոպեում գլխով 155 ընկույզ է կոտրել

Պունջաբեում երիտասարդական փառատոնի շրջնականերում Մոհամադ Ռաշիդը, ով մարտարվեստով է հետաքրքրվում, մեկ րոպեում գլխով 155 ընկույզ է կոտրել: Սրանով նա ռեկորդ է սահմանել: Ռաշիդի հնարքը յուրօրինակ է եղել նաեւ այն առումով, որ եթե նախկինում ճակատները հատուկ կապելիս են եղել, որպեսզի չվնասեն` այս հնարքն անելիս, ապա 23-ամյա Ռաշիդը բաց ճակատով է կատարել հնարքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ