”Մխիթարյանը լուծեց իր առջեւ դրված խնդիրները՝ բացառությամբ մեկի”.Կլոպ/վիդեո/
”Բավարիայի” դեմ այսօր կայանալիք հանդիպումից առաջ ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է օրեր առաջ ”Ռեալի” դեմ անցկացրած հանդիպման, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
”Իհարկե, երբ գոլային շատ պահեր ես ունենում, կարելի է ակնկալել, որ դրանցից գոնե մեկը կօգտագործես: Մխիթարյանը հարձակվող չէ եւ այդ օրն անհավանական շատ խնդիրներ ուներ: Դրանցից միայն մեկն էր դարպասի դիմաց լինելու դեպքում գոլ խփելը: Մյուս բոլոր խնդիրները նա փայլուն կատարեց, նա հիանալի խաղ անցկացրեց: Հենց դա էր պետք նրան հիշեցնել, եւ ես դա արեցի:
Երբ մարդն ինքնուրույն չի կարողանում տեսնել որեւէ դրական բան, օգնում է, երբ մտերիմ մեկը` ես կասեի, որ ես եմ նման մարդը, ասում է, որ ամեն բան լավ էր: Այն, որ հետո քննադատում ու մեղադրում են կոնկրետ մի խաղացողի, մարդկայնորեն հասկանալի է, սակայն իմ աշխատանքն ամեն բան ճիշտ գնահատելն է”,-Կլոպի խոսքերն է մեջբերում Bvbtotal.de-ն: