08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչ է արձանագրել Վերահսկիչ պալատը ոստիկանության ոլորտում

Վերահսկիչ պալատը 2013 թվականի հաշվետվության մեջ անդրադարձել է նաև ոստիկանության ոլորտին:

Պետական բյուջեի ՙՀասարակական կարգի պահպանության ապահովում՚ և ՙԴեղորայքի տրամադրում ամբուլատոր, պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց՚ ծրագրերով ապրանքների ձեռք բերման համար Ոստիկանության 2013 թվականի գնումների պլանով նախատեսվել է 2,723,914.5 հազ.դրամ, որից էլեկտրաէներգիայի, գազի և ջրի գնման համար 696,210.5 հազ.դրամը վճարվում է հաշվիչների փաստացի ցուցմունքների հիման վրա և նվազ ռիսկային է:

Ոստիկանությունը վառելիք, քսայուղեր, անվադողեր, մարտկոցներ և ավտոպահեստամասեր գնելու համար կնքել է 9 պայամանագրեր՝ 1,330,696.7 հազ.դրամ արժեքով: Պայմանագրերը կնքվել են այդ ապրանքներն անմիջապես ներմուծողների հետ:Հանդերձանք գնելու համար կնքվել է 10 պայմանագրեր՝ 453,010.2 հազ.դրամ արժեքով: Պայմանագրերը կնքվել են տեղական արտադրողների հետ:Դեղորայք գնելու համար կնքվել է 26 պայմանագրեր՝ 55,721.4 հազ.դրամ արժեքով: Պայմանագրերը կնքվել են տեղական արտադրողների կամ դեղորայքն անմիջապես ներմուծողների հետ:

ՎՊ-ի դիտարկումը ցույց է տվել, որ տեղական արտադրողներից կամ անմիջապես ներմուծողներից գնում կատարելու արդյունքում չեն առաջանում ապրանքը թանկացնող առևտրային հավելուրդներ և ապրանքների ձեռք բերման գները չեն գերազանցել շուկայում առկա վաճառքի մեծածախ գները: Գնման գործընթացն իրականացվել է արդյունավետ, և Վերահսկիչ պալատը կնքված պայմանագրերով ռիսկեր չի արձանագրել: 
 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ