Իրանցիները կանգնեցրին դրամի արժեզրկումը. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մարտի 21-ին Նովրուզը Հայաստանում նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների հոսքն արդեն սկսվել է եւ միանգամից անդրադարձել արտարժույթի շուկայի վրա։ Երեկ դրամի արժեզրկումը կանգ է առել, եւ բորսայում գործարքներ չեն կնքվել։ Թերթի կանխատեսմամբ, իրանցիների բերած արտարժույթի այդպիսի էֆեկտը իրեն զգացնել կտա առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում։ Այս եւ այլ հետաքրքիր հոդվածներ թերթի այսօրվա համարում: