Ո՞ր իրավունքով պարոն նախարար. ազատամարտիկները վիրավորվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի անդամները անդրադարձան նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը արդեն 6 ամիս անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին: Ազատամարտիկներին վիրավորել է այն , որ նախարարի դիտարկմամբ Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ցույցերը: “Սեյրան Օհանյանը չպիտի ասի, թե ինչպիսինն է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: […]