12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուսինե Բադալյանի խորհուրդը Փաշինյանին

”Մեծարգո պրն. Փաշինյան , լինելով այդ դպրոցի ծնող և , անկախ ինձանից, հետևելով իրադարձություններին (, քանզի նյարդերս արդեն տեղի են տալիս. կես տարի է խաթարվել է դպրոցի բնականոն կյանքը , երեխաները տեսախցիկներին արդեն այնքան են սովորել, ինչքան՝ ես) , ինձ իրավունք կվերապահեմ Ձեզ մի խորհուրդ տալ . այսուհետև չհամարձակվեք բողոքել մեր կառավարությունից . քանի որ իմ կյանքում երկու դեպք եմ հանդիպել, երբ գիտեն, որ հասարակության կողմից մերժված են ու համառում են մինչև վերջ. 1- մեր կառավարությունն ու 2- այս երեխան. ափսոսում եմ, որ այս պոտենցիալով ու խելացի երեխան այսքան սթրեսսի է ենթարկվում , իմ կարծիքով՝ սեփական ծնողների անհիմն սկզբունքայնության պատճառով ….ու Դուք, լինելով սրտացավ մարդ, կոնֆլիկտը հարթելու փոխարեն՝ կրակին շարունակում եք վառելիք ավելացնել- չեմ կասկածում՝ հետագայում Ձեր իսկ շահերի համար օգտագործելու նպատակով …. բայց, եթե իսկապես այդքան մտահոգված եք, հիշեք, որ կրկին սթրեսսի եք ենթարկում և՛ այս երեխային և մնացածին …”,-Facebook-յան հանրագրում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները 6Բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, եւ պետք է արժանանա համապատասխան գնահատականների:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ