16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արթուր Բաղդասարյա՞նն է դավաճանել

”Բոլոր նախագծերը չէ, որ ընդունվում են, ՀՀԿ խմբակցության պատգամավորների որոշ նախաձեռնություններն էլ չեն ընունվել, այլ կերպ չի կարող լինել”,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` արձագանքելով ՕԵԿ-ականների այն հայտարարություններին, թե կոալիցիան արդյունավետ համագործակցություն չէր տալիս:

”Կլինեն նախագծեր, որոնք չեն ըդնունվի, որոնք ուղղված են լինում պոպուլիստական քայլերին, ռեյտինգ բարձրացնելուն, ոչ թե խնդիրներ լուծելու, սրա մասին գանգատվելը զավեշտալի է”,-նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է, որ ՕԵԿ-ի արդեն նախկին անդամ նախարարները լքեցին կուսակցությունը կոալիցիայից դուրս գալու հաջորդ օրն, ապա Բադեյանը նշեց, որ այդ նախարարների պաշտոնակատարներին պետք է հարցնել, թե ինչպես էին կուսակցության վեհ գաղափարների շուրջ համախմբվել, իսկ ինչու հիմա անցան երրկորդ պլան: ”Բայց այստեղ բացատրություններ կան, ով է  ասում, որ նախարարներն են շեղվել գծից, եկել են աշխատելու` ըստ պայմանվորվածությունների, ու իրենց պարտականությունները` լավ, թե վատ կատարում են: Եթե կուսակցական որոշում կա, մենք հասկանում ենք, որ դա մեկ մարդու որոշում է`  հանկարծ փոխել պայմանավորվածություններն, ու ուրիշ բան անել… ով է ասում, որ նախարարներն են դավաճանել կուսակցությանը, հակառակն ավելի ճիշտ է”:

ՕԵԿ-ի պնդումներին, թե իրենք հասկացել են, որ փ նախարարական պորտֆելով չեն կարող երկրում փոփոխություններ կատարել Բադեյանն արձագանքեց, որ դա ամենասկզբից էլ ակնհայտ էր: ”Հետո գլխի ընկնելու հարց չկար, կար ժամանակ, որ ձեռնտու էր, հետո ուրիշ խնդիր է  դրվում”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ