Եղանակն՝ առաջիկա օրերին
Ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:





































