19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նախագահը Արարատի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում “Ալբիոն” նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում: Հանրապետության Նախագահը, ընկերության ղեկավարության […]

Սպանության պատճառը վենդետան էր /վիդեո/

 Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երեւան-Արտաշատ խճուղուն կից “Լիլի” հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչություն: 2008 թվականի սպանության եւ դրա […]

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում:   “Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է […]

Հաշվիչ հանձնաժողով կձևավորվի. ԱԺ նախագահը կընտրվի վաղը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 68 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու նախագիծը: Քվեարկությանը չմասնակցեցին ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով, նշեց, որ սույնով ԱԺ նախագահի ընտրություններըւ վերածվում են բալագանի, որին մասնակցելու ոչ մի ցանկություն չունեն: ԱԺ փոխնախագահ Հերմինե […]

Զբոսաշրջուհին Ռիչարդ Գիրին թափառականի հետ է շփոթել ու նրան պիցցայով հյուրասիրել /ֆոտո/

Նյու-Յորքում Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ֆրանսիացի զբոսաշրջուհի Կարին Գոմբոն ամուսնու եւ որդու հետ շրջելիս տեսել է, թե ինչպես է մի տղամարդ ինչ-որ բան փնտրում աղբամանում: Կինը մոտեցել է տղամարդուն եւ նրան մի կտոր պիցցա տվել: “Նա հարցրեց` դա ինչ է, ասացի` պիցցա, նա շնորհակալություն հայտնեց ու ասաց. “Աստված ձեզ […]

Ժամանել են

Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի եւ միջոցների համատեղ կիրառման եւ համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաեւ  պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ […]

Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում. Շարմազանով /վիդեո/

 ՛՛Ժողովուրդն ասում է՝ սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում՛՛,-իր արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հաշվիչ հանձնաժողովում նախատեսվող փոփոխությունների մասին: ՛՛Դուք հանձնաժողովի աշխատանքներին չեք ուզում մասնակցել, մեզ ժողովուրդն ընտրել է, որ գանք այստեղ՝ աշխատելու: Եթե տարբեր խմբակցություններից մեր գործընկերները որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դա իրենց խնդիրն է՛՛,-նշեց նա: Վերջինս հիշեցրեց, […]

”Ցանկանում եմ վրեժ լուծել իմ պարտությունների դիմաց”.Արթուր Աբրահամ

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը(39-4, 28 նոկդաուն) հայտարարել է, որ հարգում է իր առաջիկա մրցակից Նիկոլա Սեկոլցային (26-1, 8 նոկդաուն): ”Սեկլոչան շատ հզոր է ֆիզիկապես եւ միայն մեկ անգամ է զիջել Սակիո Բիկեին: Նա լավ տեխնիկա ունի, սակայն չեմ կարծում, որ դա բավարար կլինի ինձ հաղթելու համար: Զգում եմ իմ մեջ պոտենցիալ ուժեղագույն […]

Ձերն անընդհատ աճում է, մերը մնում է նույնը. ՀՀԿ-ը փոփոխություն է առաջարկում Հաշվիչ հանձնաժողովում

Մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Գրանցվեց 88 պատգամավոր ու նիստը սկսվեց: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ պետք է վաղը ընտրվի, սակայն ԱԺ հանձնիչ հանձնաժողովի կազմում այս պահին միայն ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են: Հենց այս հարցով է արտահերթ նիստ հրավիրվել: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ-ի հինգերոդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում […]

Տարոն Մարգարյանը պատասխանել է ՄԻՊ-ին

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ խնդրի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանին Երեւանի քաղաքապետարանի կողմից սպառիչ պարզաբանում է տրամադրվել դեռ 28.03.2014թ.-ին:  Պարզաբան մեջ հստակորեն նշվել է, որ վերը նշված հարցի, ինչպես նաեւ նմանատիպ մյուս հարցերի կարգավորումը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում, մասնավորապես մայարաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բակային տարածքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված