Հունանը ստու՞մ է….նոր մանրամասներ անչափահասի բռնության մեջ կասկածվողի գործից
“Հայաստանի ձայն” մրցույթից հայտնի Հունան Համբարյանին՝ մոտ երկու շաբաթ առաջ հեռուստատեսությամբ Սևակ Հովհաննիսյանը` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը մեղադրել է 16-ամյա տղայի բռնաբարելու մեջ : Հունան Համբարյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը “աղջիկների է սիրում” և իր անձնական կյանքին խառնվելու և կեղծ մատնության համար մեղադրում է Հովհաննիսյանին: Հունան Համբարյանը դիմել է ոստիկանությանը:
Հունան Համբարյանը նշել է , որ. “ “Տաշիր պիցցա”–ում էի աշխատում, ինձ հեռացրել են հաղորդումից հետո”:
“Տաշիր պիցցա”-ի տնօրինությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ.” Հունանին ոչ ոք չի հեռացրել աշխատանքից: Մենք անգամ այդ հաղորդման մասին տեղյակ չենք եղել, այդ հաղորդումից հետո ինքը կապնվել է իր անմիջական ղեկավարի հետ ու ասել է, որ ինքը խնդիրներ ունի և մի քանի օր չի կարող գալ աշխատանքի: Դրանից հետո Հունանը դարձել է անհասանելի: Ինքը ասել էր, որ սրտից հիվանդ մայր ունի և ինքն էլ է հիվանդ և մենք նրան տրամադրել ենք ավել աշխատաժամեր”:
Տնօրինությունից նշեցին նաև, որ իրենք բիզնեսմեններ են և չեն ցանկանում խառնվել այս պատմությանը, սակայն իրենց կողմից որևէ անմարդկային քայլ չի եղել:
Դուրս է գալիս Հունանը ստու՞մ է…..