ԲՀԿ-ի լոբբինգը հանուն Կոտայքի մարզպետի

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի աշխատանքից ազատելու տեղեկությունը նրա մտերիմները փորձել են ճշտել անձամբ նրանից: “Ես դեռ անելիք ունեմ աշխատելու եմ”,-այսպիսի պատասխան է տվել 15 տարի մարզը ղեկավարող Շահգելդյանը համայնքի ղեկավարներին: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ ԲՀԿ-ն նույնպես լոբբինգ է անում, որպեսզի Կոտայքի մարզպետն առայժմ մնա իր աթոռին: