09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սմբատ Այվազյանի մահը սգում ենք ազգովի.գեներալ Մանվել Գրիգորյան

ՀՀ  Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Ցավակցելով Այվազյանի ընտանիքի անդամներին, զավակներին, հարազատներին` նշեմ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում հպարտ պետք է ապրեք. Սմբատ Այվազյանի ապրած կյանքն ու կենսագրությունը տալիս է ձեզ այդ իրավունքը: Սմբատը մեկն էր այն հայորդիներից, ով հայրենիքի համար վտանգավոր պահին զենք վերցրեց, երկրապահ կամավորական ջոկատ հիմնեց ու շտապեց պատերազմական առաջնագիծ` մահվանն ընդառաջ: Ու հաղթական էլ վերադարձավ պատերազմից: Հրադադարի կնքումից հետո էլ Սմբատ Այվազյանը ծառայեց հայոց պետականությանը՝ զբաղեցնելով ընտրովի եւ նշանակովի կարեւոր պետական պաշտոններ՝ ԱԺ պատգամավոր, պետեկամուտների նախարար եւ այլն: 

Միաժամանակ ցավակցություն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին, քանի որ Սմբատ Այվազյանի կորուստը ոչ միայն նրա ընտանիքի եւ իրեն անձամբ ճանաչողների կորուստն է: Նա դեռ շատ անելիք ուներ հայ ազգի, Հայաստան պետության համար: Այնպես որ, օբյեկտիվորեն նրա մահը սգում են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր հայերը:

Եվս անգամ կրկնեմ` ցավակցություններս հայ ազգի երկրապահ զավակի մահվան կապակցությամբ: Փա’ռք քեզ, մեր ընկեր Սմբատ Այվազյան: Դու գնում ես միանալու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր մնացյալ նահատակ ընկերներին, եւ քո անունն էլ, հայ ազգի մնացյալ քաջ զավակների անունների կողքին, միշտ վառ մնալու է սերունդների հիշողություններում:

 

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

գեներալ-լեյտենանտ                      Մանվել Գրիգորյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ