08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանն անտեսել է Զոհրաբյանի նամակը

՛՛Մայիսի 29-ին պաշտոնապես նամակով դիմել են ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին ՝ առաջարկելով իր համար փոխըմբելի ֆորմատով խորհրդրանին տեղեկատվություն ներկայացնել Աստանայում տեղիու նեցածի ու այնտեղ հնչած մտահոգ հայտարարությունների վերաբերյալ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն, նա հավելեց, որ ԱԳ նախարարը ոչ մի կերպ չի արձագանքել իր նամակին առ այս պահը, թեկուզև բոլոր սահմանված ժամկետները անցել են: ՛՛Նա հարկ չի համարել անգամ պատասխանել իմ՝ որպես հանձնաժողովի ղեկավարի պաշտոնական նամակ-դիմումին: Ինքը գալու է, չի գալու, համաձայն է, համաձայն չէ, ուստի մենք միանում ենք մոր գործընկերների առաջարկին, ովքեր գտնում են, որ այս քառօրյայի ընթացքում հրատապ պիտի քննարկվի այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում և ինչ հայտարարություններ մեզ համար խիստ մտահոգիչ հնչեցին այնտեղ՛՛,-նկատեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ կփորձեն հանձնաժողովներում լսումներ կազմակերպել կամ աշխատանքային քննարկում այս հարցի վերաբերյալ:

Սահակյանը շեշտեց, որ չորեքշաթբի օրը հարցուպատասխանի ժամանակ ևս այս մասին հարցեր, հավանաբար կլինեն ու կհնչեն պատասխաններ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ