24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ալիեւն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ալիեւն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։   Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո «ալամեզոն», 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։ Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։ 19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։ Նիկոլ,գոնե մի անգամ […]

Վերջին 7 ամսում Ռուսաստանի համար Թուրքիան դարձել է կարևոր տարանցիկ կետ

Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե անգամ նրանք ունեն շենգենյան […]

Թուրք լրագրողը հայտնվել է սլանդալի մեջ՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու արդյունքում

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ, տեղեկացնում է https://www.ermenihaber.am/-ը: Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։ Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։ «1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից […]

Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 23-ին ժամը՝  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Շուշան Զաքարյանը և Հովհաննես Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատերազմական իրավիճակը. «Եռաբլուրում» զոհվածների հարազատների և ծնողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը. սպասվող զարգացումներն ու հեռանկարները:  

Ադրբեջանում զարմացած են եւ հրճված. լուսանկարներ Եռաբլուրում գետնին տապալված որդեկորույս ծնողներից

Ադրբեջանական մամուլում ու տելեգրամ ալիքներում անգամ թուրքերն են տարակուսած, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում: Նրանցից մեկը գրում է` եթե անկեղծ, սա արդեն բոլոր սահմանները հատել է, այսպես վերաբերվել ծնողների՞ն… Ադրբեջանական մամուլը շարունակում է հրճվալից վերնագրեր հրապարակել՝ կցելով զոհերի ծնողներին գետնին տապալած բերետավորների լուսանկարները:

Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին

Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։ Ապրեցրու քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը։ Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը։ Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի […]

Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Armenia Sputnik. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում: «Մենք […]

Հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն

ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։ Ասվածի վառ […]

«Ոստիկանը մերն» է. Փաշինյանը խաբել է. մաս 96. Ժողովուրդ

«Ոստիկանը մերն» է վանկարկող ու այդ կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ոստիկանությանն իսկապես իրենով է արել: Նախկին իշխանության գործելաոճը քննադատող Փաշինյանը, թե. «Հայաստանը ոստիկանապետության են վերածել, ու ոստիկանությունն անմիջապես երկրի առաջնորդի հրահանգներն է կատարում», այժմ ճիշտեւճիշտ նույն գործեալոճն է իրականացնում: Ապացույցը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների «փռեմ ասֆալտին, ծեփեմ ասֆալտին» իրականացրած գործողություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ