Էլ ո՞ւմ պիտի սատարեր. /վիդեո/
Գորիսի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Վաչագան Ադունցը: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Վերջինս ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է Ադունցին: Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: […]





































