08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեղամյանի հորդորը՝ պատգամավորներին

Ազգային ժողովում ՛՛Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դիմելով հարցի հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին՝ նկատեց, որ հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի ‘’Ռոս-Ռոութ’’ սեմինարի օրակարգում ադրբեջանական պատվիրակությունը հարց է ներառել ԵԱՀԿ տարածաշրջանում պատմական ու մշակութային հուշարձանների պահպանման մասին: ՛՛Որոշման նախագիծը, նաև տեղեկագիրը նախօրոք ուղարկվել է, այնտեղ կարծես թե մտահոգիչ հարցադրումներ չկան, սակայն եթե մենք այսօր Ազգային ժողովում և ընթացս քննարկելիս ասենք, որ Հայաստանում պատմական մշակութային հուշարձանների նկատմամբ անխնա վերաբերմունք է դրսևորվում, ապա ինքներս մեզ կդնենք շատ խոցելի իրավիճակում՛՛,-նշեց նա:

Գեղամյանը հավելեց, որ այնտեղ հենվելով այս հայտարարությունների վրա՝ հայկական կողմին կճնշեն: ՛՛Մեր պատգամավորների փաստարկները մեր երեսով կշպրտեն, կանեն այն, ինչին, կարծում եմ, ազգովի արժանի չենք: Այդ ժամանակ մեր փաստարկներն ու բազում օրինակներն ադրբեջանական կողմից բարբարոսական վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ այդքան ազդեցիկ չեն լինի՛՛,-նկատեց նա՝ ու խնդրեց սա հաշվի առնել առաջինից երկրորդ ընթերցում քննարկելիս:

Արփինո Հովհաննիսյանն արձագանքեց, որ հույս ունի գործընկերները կանսան այս հորդորին: ՛՛Անպայմանորեն հաշվի կառնենք ձեր նշածները, բայց կոնվեցիային համապատասանության խնդիր է այստեղ և դարակազմիկ դրսևորումներ այստեղ տեսնել, դրա անհրաժեշտությունը չկա՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ