06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Խորհրդակցություն վարչապետի մոտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝  ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:

Մասնավորապես, ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:

Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության եւ դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները եւ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ