15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ուր են տանում Տավուշի մարզպետին. Առավոտ

Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: ‘’Առավոտի’’ տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:  Հավաստի տեղեկություններով՝ արդեն այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային […]

Ինչ է ասել վարչապետը գործարարներին. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ”իրար գլխի” էր հավաքել հայրենի 100 խոշոր գործարարներին ու հայտարարել, որ այսուհետ իրենք պետք է աշխատեն այնպես, որպեսզի ստվերներ չլինեն; Այլ կերպ ասած` նա իրեն հատուկ ”ոճով” կարողացավ ասել, որ նախորդ վարչապետի օրոք ստվեր է եղել: ”Ժողովուրդի” աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամաակ վարչապետը հորդորել է այսուհետ բարեխղճորեն վճարել հարկերը, […]

ԲՀԿ պատգամավորը հաղթել է. Հրապարակ

‘’Բարգավաճ Հայաստան’’ անդամ, պատգամավոր Արագած Ախոյանը օրերս վճռաբեկ դատարանում հաղթել է Արցախբանկի խոշոր բաժնետեր, ‘’Արարատ’’ ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանին։ Պատգամավորն ու գործարարն արդեն երկար տարիներ դատական քաշքշուկների մեջ են, քանի որ գործարարը փորձում էր տիրանալ Ախոյանի ընտանիքին պատկանող ‘’Իտարկո Քոնստրաքշն’’ ՓԲԸ-ում պատգամավորի կնոջը պատկանող 20 տոկոս բաժնեմասին: Շարունակությունը` […]

”Սիթին” չի տալիս ”Կարֆուրին”. Հրապարակ

‘’Պարոն Լիմինդրովիչ, Ձեր մասնակցությունն ու բարձր ներկայությունն ունեցա՞ք մսյե Օլանդի հայաստանյան այցին, մասնակցեցի՞ք ’’Կարֆուրի’’ հիմնարկեքի արարողությանը՝ երեկ հարցրինք Սամվել Ալեքսանյանին: ‘’Ո՛չ’’: Չե՞ք տալիս ‘’սիթիները’’ ‘’Կարֆուրին’’: ‘’Ո՛չ’’: Բա ինչո՞ւ են այդ ‘’անսանձ, բանսարկու, չար, թունավոր’’ լրագրողները նման բաներ գրում: ‘’Մեր լրագրողներին բան չասես. նրանք հարազատ մարդիկ են’’: Փաստորեն, հարազատաբար գրում են, որ ‘’սիթի’’ էլ չեք ունենա: […]

Վլադիմիր Գասպարյանն արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել. Հայկական ժամանակ

Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել: Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն […]

Դատախազի հայրը կնշանակվի. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ ‘’Հժ’’-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:   ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

”Սեւիլիան” հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն

Եվրոպայի լիգայի խաղարկությունում Թուրինում կայացավ եզրափակիչ հանդիպումը: Պորտուգալական ”Բենֆիկայի” եւ իսպանական ”Սեւիլիայի” դիմակայությունում հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողակ գտնվեցին ”Սեւլիայի” ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4-2 հաշվով: Խաղի հերոս դարձավ ”Սեւիլիայի” դարպասապահ Բետուն, ով ետ մղեց 2 11 մետրանոց հարված:

Երկվորյակները ծնվել են իրար ձեռք բռնած /ֆոտո, վիդեո/

Ամերիկուհին երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո երկվորյակ աղջիկների է լույս աշխարհ բերել, որոնք ծնվել են իրար ձեռք բռնած: Երեխաների ընկերքն ընդհանուր է եղել, ինչը, բժիշկների խոսքերով` հազվադեպ հանդիպող երեւույթ է, հանդիպում է 10 000 հղիներից մեկի մոտ միայն:  Ջեննան եւ Ջիլիանը ծնվել են կեսարյան հատումով, նրանք կշռելիս են եղել 2.5-ական կիլոգրամ:

‘Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը՚. Իվանյանի զորամասում կրքերը բորբոքվեցին /վիդեո/

ՀԱԲ-ի հրամանատար, ազատամարտիկ Արամ Թորգոմյանի մեջ դեռ եռում է վրեժի տենչը: Հրամանատար Արամոն Շուշիի ամեն մի քարին է ծանոթ: Նա հիշում է  թիզ առ թիզ նվաճված հողի համար ի՞նչ պայքար է մղվել: Հիշում է ու էլի մռնչում առյուծի նման. ”Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը: Իմ համար թուրք, ադրբեջանցի մեկ են՝ տարբերություն չկա”,-Իվանյանի զորամասում ժամկետային զինծառաոյղների […]

Գլխավոր դերում հայտնի քաղաքական գործիչներն են. Ղրիմի դեպքերի վերաբերյալ հումորային մուլտֆիլմ են նկարել /վիդեո/

Համացանցում հումորային մուլտֆիլմ է հայտնվել ղրիմի դեպքերի վերաբերյալ: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները հայտնի քաղաքական գործիչներն են` Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման, Անգելա Մերկելը, Յուլիա Տիմոշենկոն, Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը եւ այլն, գրում է rustoria-ն:  Մուլտֆիլմում ծաղրանքով է ներկայացվում հայտնի քաղաքական գործիչների դերն ու վերաբերմունքը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի ու ընդհանրապես այնտեղ տիրող իրավիճակի հանդեպ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ