13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դա ենք անում էլի, միասինը ո՞րն է. Ռուստամյանը՝ նախագահի հայտարարություններից

”Պահանջում ենք, որովհետև բանը բանից վաղուց անցել է, և ժամկետները բոլոր իմաստներով սպառված են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանը արած հայտարարության մասին, որ քառյակը, եթե ցանկանում է համագործակցել, չպիտի օգտագործի ՛՛պահանջում ենք՛՛ բառերը: 

Ռուստամյանի խոսքով՝ 12 կետերից յուրաքանչյուրն իրագործելի է: ՛՛Եթե այդպիսի մոտեցում կա, թող իրենք լուրջ, խորքային ասեն, թե ինչն է այստեղ անիրական։ Քննարկումներն այս կամ այն կերպ կետերի հետ կապված իրականացվել են ԱԺ-ում, և օդից չեն եկել այդ պահանջները՛՛: Ըստ պատգամավորի՝ այդ պահանջները հասարակությունն է ներկայացնում, որոնք եթե չեն իրականացնում, ուրեմն բացարձակապես անտեսվում են հասարակության, այդ թվում և չորս քաղաքական ուժերի բարձրացված հարցերը:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից համագործակցության ու միասին աշխատելու կոչին, ապա նա շեշտեց. ՛՛Դա ենք անում էլի, միասինը ո՞րն է: Միասինն այն է, որ նաև մեր առաջարկները լսեն չէ՞։ Մենք այդ առաջարկները ներկայացրել ենք, իրենք բերել են իրենց առաջարկները և այդ առաջարկների վրա շատ հապճեպ ներակայացրել են ԱԺ՛՛։

Հարցին, թե գուցե հանրահավաքի ժամկտները փոխվեն, ավելի շուտ այն լինի, Ռուստամյանը պատասխանեց. ՛՛Առայժմ այդ հարցի հետ կապված խնդիր չի դրվել, մենք կտանք հնարավորություն հասարակությանն էլ, բոլորին էլ հասկանալ, թե ով է ուզում և ինչպես է դրան արձագանքում հակառակ կողմը։ Շատ հստակ է այստեղ ջրբաժանը՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ