15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Էդգար Մանուչարյանը նոր պայմանացիր է կնքել “Ուրալի” հետ

Հայաստանի հավաքականի եւ “Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ:   Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբի նախագահ Գեորգի Իվանովը: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածում Մանուչարյանը մասնակցել է 10 հանդիպման, դառնալով 3 գոլի հեղինակ:

Նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։     *** Արթուր Աֆրիկյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան   Կրթություն 1984 թ. ավարտել է […]

՛՛Ոչ մի բան չի խանգարել՛՛

ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր նիստում քննարկել է ՀՅԴ-ի կողմից առաջարկված՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը:  ԱԺ մյուս երեք խմբակցությունները հավանության են արժանացրել այս նախաձեռնությունը: ՛՛Մենք համարում ենք, որ անցումը 100%-անոց համամասնական ընտրական համակարգն էականորեն կնպաստի Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն: Այնպես որ այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար հավանություն՛՛,-նիստից հետո լրագրողներին հայտնեց […]

”Բորուսիայի” ֆուտբոլիստները հաղթանակի դեպքում կստանան ռեկորդային պարգեւավճարներ

”Բորուսիայի” ֆուտբոլիստները ռեկորդային չափի պարգեւավճարներ կստանան, եթե այսօր կարողանան հաղթել ”Բավարիային” եւ նվաճել երկրի գավաթը: Ընդհանուր առմամբ թիմը կստանա 1.8 մլն եվրո պարգեւավճար: Bild-ը հայտնում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա մոտ 100 հազար եվրո: Հաղթանակի դեպքում պարգեւավճարի հստակ չափը կորոշվի սկզբունքով` ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպմանը, թե ոչ: Խաղը տեղի կունենա այսօր 22.00-ին:

Մերօրյա Ռոբինզոն. տղամարդը 20 տարի ապրել է անմարդաբնակ կղզում /ֆոտո/

Ճապոնացի 76-ամյա Մասաֆումի Նագասակին ապրում է սոտոբանարի փոքրիկ, անմարդաբնակ կղզում արդեն 20 տարի: Այստեղ ջուր չկա, իսկ ուտելիք ինքն է հայթայթում:  Կղզում ապրելու հենց առաջին մաիսներից տղամարդն ամբողջովին հրաժարվել է հագուստից, լրիվ մերկ ապրելով` տղամարդն ուզում է ավելի մոտենալ բնությանը: Տղամարդը նախքան կղզի տեղափոխվելը աշխատել է իբրեւ լուսանկարիչ: Նա ասում է, որ այժմ ապրում է […]

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր: Տրանսպորտի և կապի նախարարությունը […]

Միասնական հանրահավաք կանեն

ԱԺ ոչ իշխանական քառյակը միասնական հանրահավաք կանի: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Որոշել ենք, որ կձևավորվի պահանջների ցանկ, որ մենք կներկայացնենք իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ` մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի ընդհանուր քաղաքական օրակարգ և պահանջների ցանկ: Քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակից […]

Նախկին մարզպետը փոխնախարար է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետն էր եւ աշխատանքից ազատվեց երկու օր առաջ:

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի: Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով […]

Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

Համասեռամոլների հետ զուգընթաց հիթշքերթի առաջին տեղերում է արձանամոլությունը, որն արդեն տիպիկ հայկական կամ գուցե արևելյան երևույթ է…Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն կատակով, կիսալուրջ կամ գուցե լուրջ տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը…Այսպես որ գնա, հաջորդը Շերն է…Ի՞նչ է, քիչ ավանդ ունի…Հիշեք երկրաշարժից հետո նրա այցն ու օգնությունը երկրաշարժից տուժածներին:Հիմա ավելի լուրջ: Ի՞նչ եք ուզում այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված