11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սեյրան Օհանյանը գնահատեց մեծն Արտակիչին/լրացված/ֆոտոշարք/վիդեո/

Այսօր Հայաստանում` Սարդարապատում առաջին անգամ մեկնարկեց դարբնի տոնը: Տոնի գաղափարը պատկանում է Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի տոհմապետ ՀՀ ՊՆ սպառազինության պետ Մելս Չիլինգարյանին: Դարբնի մուրճի երեք զարկով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ն Մելս Չիլինգարյանը ազդարարեցին տոնական միջոցառման սկիզբը: Իր խոսքում Չիլինգարյանը նշեց, որ իր տոհմական ազգանվան հիմքում ընկած է դարբին բառը (Չիլինգյար`այսինքն դարբին):

Պաշտպամության նախարար Սեյրան Օհանյանն էլ կարևորելով տոնի խորհուրդը, նկատեց, որ հենց դարբիններն են պատրաստել զենքեր որով մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը:

”Խորհրդանշական է, որ հենց այս վայրում որտեղ մենք տոնել ենք մեր ժողովրդի համար կարևորագույն հաղթանակներից մեկը, Սարդաևապատի Ճակատամարտը` ծնվեց դարբնի տոնը, որը նաև զինագործ է և դրա համար մենք պարտական ենք մեծն Արտակիչին(Մելս Չիլինգարյան)”- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նաև պարգևատրեց  մի շարք զինագործ դարբինների: Ինչպես նաև հավաքվածներին բաժանեցին մատաղ, որը առաջինը համտեսեց նախարարը:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո այն շարունակվեց ուրախ երգ ու պարով:

Մանրամասները ՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ