13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շարմազանովը թույլ չտվեց

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով՝ անդրադառնալով քառյակի հայտարարությանը:

Ըստ Շարմազանովի. որ նրանց հայտարարությունն իրականությանը չի համապատասանում եւ “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունը օրինական են: Պարոն Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել՝ թույլ չտալով ընդդիմությանը երկրորդ քսան րոպե ընդմիջումը վերցնել, անհիմն են. “Ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել՝ թույլ չտալով ընդդիմությանը երկրորդ քսան րոպե ընդմիջումը վերցնել, անհիմն են: Նույն հարցի վերաբերյալ ընդմիջում հնարավոր է վերցնել միայն մեկ անգամ”:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե հույս ունի, որ ընդդիմության նման պահվածքը՝ բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, պայմանավորված է ամառվա տապի հետ: “ԱԺ դահլիճում բավականին զով է, թող գան այստեղ: Ասողին՝ լսող է պետք”,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ