Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին փախուստի մեջ է, Օսիպյանները տուժածով չեն հետաքրքրվել. Ժամանակ
“Ժամանակ” թերթը գրում է. Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում , բայց խոսել չէր կարողանում:Նա 2 օր առաջ վիրահատվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, հեռացվել է տղայի փայծաղը: Երեկ հիվանդանոցից “Ժամանակին” փոխանցեցին, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր , բայց կայուն: […]





































