06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Վարչապետն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրները /ֆոտո/

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց Երկիր”, ՀՅԴ և “Ժառանգություն”  խմբակցությունների ներկայացուցիչները:   Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, […]

Ինչու է ՀՅԴ-ը որոշել մաս չկազմել Կառավարությանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովից հետո այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմին` հետևյալ կազմով`  Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան,  Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել […]

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Ruhrnachrichten.de-ն կազմել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այնտեղ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ Մխիթարյանի թիմակից Մարկո Ռոյսը: Հիշեցնենք, որ 31-րդ տուրում` ”Մայնցի” դեմ խաղում, Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Քոչարյանն ինքն է խախտել Սահմանադրությունը

Լրագրող Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր տարքգրքում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Հիշեցնենք, որ Քոչարյանը այն կարծիքին է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա:  “Հաավես չունեմ կես բառ, զրո բառ արտաբերելու Ռոբերտ Քոչարյանի հերթական երեւման առիթով: Ընդամենը պիտ հիշեցնեմ: Սահմանադրությունից, դրա փոփոխություններից իրավունք չունի խոսելու այն մարդը, որը .. -Չէ~, ոչ թե որ այդ մարդը երկու անգամ […]

Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի նոր շենքի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին եւ գործունեության ծրագրերին:  Շենքը վերանորոգվել եւ ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաեւ փաստաբանների […]

Ջերմուկի մայր գործարանը կփակվի՞.norlur.am

Ըստ norlur.am-ի տեղեկությունների,  առաջիկա 10 օրում հնարավոր է  վերջնականապես դադարեցվի “Ջերմուկի Մայր գործարան” հանքային ջրերի գործարանի արտադրությունը: Ըստ աղբյուրի՝ “Ջերմուկ Գրուպ” հանքային ջրերի գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը արհեստական խոչնդոտներ է ստեղծել “Սպայկա” ընկերությանը պատկանող “Մայր Գործարանին”: Սեփականացնելով հումքն(հանքային ջուր) ու հորատանցքերը, “Մայր գործարանին” թողնվել է միայն շշալցումը, որը արհեստականորեն խոչընդոտել է գործարանի […]

”Ցանկացած փաստաթուղթ, ինչպես կանայք շուտ թառամում է”

Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ցեղասպանության տարելիցի և հայերի ակնկալիքների մասին: ”Ամեն տարի սպասում ենք թե միացյալ նահանգներից  ինչպիսի արձագանք կստանանք:Կարծում եմ միացյալ նահանգների խոսքը այս անգամ էլ պիտի երկիմաստ լինի , եթե չասեմ բացասական: Սա ունի իր պատճառները, քանի որ միացյալ նահանգները և Թուրքիան վերջերս բավականին սերտ համագործակցում […]

Կրակոցներ Մոսկվայի մետրոյում. կան վիրավորներ

Նախորդ գիշեր Մոսկվայի մետրոներից մեկում ազգությամբ չեչեն տղամարդը կրակ է բացել մի խումբ բելառուսների ուղղությամբ, ինչի արդյունքում երկու հոգի վիրավորվել են, մեկը` հայտնվել կոմայում: Տղամարդուն անմիջապես ձերբակալել են ոստիկանները: Ինչպես պարզվել է, չեչենի ու բելառուսների միջեւ մետրոյում լեզվախռիվ է սկսվել, ինչի արդյունքում էլ տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել:

“Հանրապետականները” կհավաքվեն շաբաթ օրը

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի տեղեկությունների նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նիստերը նշանակում եւ վարում է կուսակցության ղեկավարը: Կքննարկվեն ներքաղաքական հարցեր:  Նշենք, որ կուսակցության խորհրդի նիստ հրավիրված չէ, ըստ այդմ էլ ենթադրվում է, որ կադրային հարցեր չեն քննարկվի:

Յուրա Մովսիսյանի գոլը ճանաչվել է տուրում լավագույնը/վիդեո/

Чемпионат.com-ը հարցման միջոցով որոշել է Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի լավագույն գոլերը: Լավագույն հնգյակի առաջին հորիզոնականում է հայտնվել ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Ռուբինի” դարպասն ուղարկած գոլը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ