Դիեգո Կոստան հնգամյա պայմանագիր է կնքել ”Չելսիի” հետ
Լոնդոնի ”Չելսին” իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Դիեգո Կոստայի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Իսպանիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը լոնդոնցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Հաջորդ շաբաթ Կոստան կմիանա ”Չելսիին”, որպեսզի անցկացնի մարզահավաք ակումբի հետ: ”Ատլետիկոյի” կազմում Կոստան մասնակցել է 134 հանդիպման և դարձել 64 գոլի հեղինակ:





































