Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երեւանի ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետեւանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով […]