Առաջին անգամ կայացավ հայ հոգևոր երգերի մարզային փառատոնը

Կիրակի Շիրակի մարզում առաջին անգամ անցկացվեց Հայ Հոգևոր Երգերի Մարզային փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Հայաստանի հյուսիս-արևմտյան այս մարզի հոգևոր երաժշտությունը տարածող երգչախմբերին:ՀՀ Շիրակի մարզպետարանի, ”Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա” և ”Արվեստը Հանուն Խաղաղության” հասարակական կազմակերպությունների ջանքերով Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հառիճավանքում անցկացված փառատոնը նվիրվեց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակին ու Կոմիտաս Վարդապետի ծննդյան […]