08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձել են հրկիզել Շահեն Պողոսյանի ավտոմեքենան /ֆոտո/

՛՛Նախախորհրդարանից՛՛ տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը:

Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց:  Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ: «100-ամյակը առանց ռեժիմի»  շարժումը ընդունում է նաև այսօրինակ մարտահրավերները և հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015 թ. ապրիլի  24-ին ոտքի է հանելու մեր ժողովրդին և հեռացնելու է ռեժիմին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ