՛՛Տաշիրն՛՛ անցկացրեց միջմարզային երիտասարդական փառատոն

Ստեփանավան քաղաքում ավարտվեց Միջմարզային երիտասարդական մշակութային փառատոնը, որը կազմակերպել էին ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը, վերջինիս հետ ակտիվ համագործակցող ՛՛Լոռու երիտասարդ սերունդ՛՛ հասարակական կազմակերպությունը և Ստեփանավանի քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցեցին բազմաթիվ երիտասարդներ հանրապետության բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մասնակիցներն ընտրվել էին մարզպետարանների և ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից: Ինչպես փառատոնի բացմանը նշեց ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, […]