ԲՀԿ պատգամավորի ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը համացանցով հայտարարություն է տարածել. ՛՛Անհայտ անձինք իմ ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողություն են կատարել: Ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր, գումար կամ այլ իրեր չեն գողացել՛՛,-հայտնել է Էնֆիաջյանը:



































