19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Financial Times՛՛.Վրացական լարին արժեզրկվել է 4.4, դրամը՝ 1.4-ով տոկոսով

՛՛Financial Times՛՛-ը  անդրադարձել է Հայաստանում և Վրաստանում արտարժույթի տատանումներին և դրա հիմնական պատճառներին:

Պարբերականը մասնավորապես նշում է, որ «Ռուսաստանի հարևաններն առևտրային կապերի և դրամական փոխանցումների միջոցով սերտորեն կապված են իրենց նախկին ՛՛տիրոջ՛՛ տնտեսության հետ: Ռուբլու անկումն ազդում է նրանց արժույթների վրա: Ղազախստանը տարեսկզբին ստիպված եղավ դիմել տենգեի արժեզրկմանը, երբ ռուբլին առաջին անգամ սկսեց անկում ապրել, իսկ հիմա այն հասավ նաև Հայաստանին և հատկապես Վրաստանին:

Վրացական լարին դոլարի հանդեպ ընկել է 4.4 տոկոսով,  իսկ հայկական դրամը՝ 1.4 տոկոսով:

՛՛Standard Bank՛՛-ի աշխատակից Թիմոթի Էշնի կարծիքով` ՛՛Հայաստանն ու Վրաստանն ունեն միևնույն մակրո տնտեսական պատմություն, փոքր տնտեսություն, հաջողված արտարժութային ռեժիմ: Երկուսն էլ ունեն համեմատաբար ամուր հանրային ֆինանսական պրոֆիլներ, այսինքն` ցածր բյուջեի դեֆիցիտ/հանրային պարտքի հարաբերակցությամբ, և սկսել են աճել համեստ տեմպերով` 3-4%-ով: Այնուամենայնիվ, նրանց թույլ կողմը արտաքին ֆինանսավորումն է, այսինքն` ընթացիկ հաշվի պակասորդը, և սահմանափակ արտարժութային պահուստային կազմը:

Ռուսաստանը կարևոր առևտրային գործընկեր է երկու երկրների համար, քանի որ երկուսն էլ օգտվում են աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից: Դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես էական է երկուսի համար:

Երկու երկրներն էլ հույս ունեն օգուտ քաղել Արևմուտքի դեմ կիրառվող  ռուսական պատժամիջոցներից, սակայն Ռուսաստանում ահռելի արժեզրկումն ակնհայտորեն սպառնում է առևտրին: Այնպես որ,  հաջողված արժութային թուլացումից միայն կարելի է ակնկալել միանիշ ցածր գնաճ, և այսպիսով գնաճի անցումը կլինի համեմատաբար սահմանափակ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ