Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը․ Այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Շուշիի բռնազավթման 2-րդ տարելիցի կապակյցությամբ ուղերձով է հանդես եկել․ «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության […]





































