03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մատվիենկոյին խանդի տեսարաններին զուգահեռ Ալեն Սիմոնյանը փորձել է շահել տիկնոջ սիրտը . Հրապարակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ […]

«Էրատո» ջոկատի անդամը փակ հանդիպմանն առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը. Հրապարակ

Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։ Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ […]

Ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը. Փաստ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության […]

Արցախից մեկնում են Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու. Փաստ

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։ Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի […]

Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ. Հրապարակ

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։  Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար […]

Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են մարդիկ, որոնք թշնամու ազդեցության գործակալ են, մենք ապագա չենք ունենալու

Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց. շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե խոսքը Տիրոջ ճշմարիտ ուղու մասին է, մինչդեռ հայրենիքին անմնացորդ ծառայելու ուղին պակաս կարևոր չէ։ Կարդացեք Նժդեհ։ Մինչև 2020 թվականը ընդհանուր առմամբ մարդիկ պատկերացնում էին մեկ ուղի, և դա ճշմարիտ էր։ Մարդիկ չգիտեին, որ դա սատանայի ու հայրենադավության ուղին է ու մարդիկ մեղավոր չէին դրա […]

Ալիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։ Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ