23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իռլանդիան հասցեական կոչ հղեց Ադրբեջանին եւ մատնանշեց ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի որոշակիացումը

Իռլանդիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես եւ առանց նախապայմանների շարունակել ապահովել Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժը՝ համաձայն եռակողմ հայտարարության»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը։ Նա նշել է, որ Իռլանդիան ողջունում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության՝ տարաձայնությունները հաղթահարելու հանձնառությունը եւ երկխոսելու կոչ է անում․ «Սատարում ենք ԼՂ հակամարտության համակողմանի եւ կայուն հանգուցալուծմանը՝ ներառյալ ԼՂ երկարաժամկետ կարգավիճակը որոշակիացմանը։ Ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ միջազգային ձեւաչափը՝ այս նպատակին հասնելու համար։ ԵՄ-ի ակտիվ ներգրավումը եւս սատարում ենք»։ ՄԱԿ-ում Գաբոնի փոխներկայացուցչի գնահատականները եւս հասցեական էին։ Էդվիգե Կոումբի Միսսամբոն նշել է, որ Ադրբեջանի իշխանությունը ձեռնպահ է մնում Լաչինի միջանցքը ապաշրջափակելուց եւ բնապահպանական հարցերի պատրվակ է բերում․ «Փաստահավաք առաքելությունը ՄԱԿ-ին պետք է տեղեկացնի իրավիճակի մասին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ