Չգիտենք` դեռ որքան բլոկադայի մեջ կմնանք. անցնում ենք վառելիքի սպառման հատուկ ռեժիմի. Ռուբեն Վարդանյան /Տեսանյութ/
Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։ «ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է […]
«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», […]
Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։ «Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների […]
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը: […]
Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ որերորդ օրն է Արցախը շրջափակման մեջ է, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք եւ դուրս չի գալիս, զավեշտի է նման ՊՆ հայտարարությունը: Սոցիալական ցանցերում օգտատերերը հեգնում են ՊՆ հայտարարությունը՝ համարելով այն կապիկություն: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ՊՆ հայտարարությունը. 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող […]
Ուրեմն օրերս՝ առաջվա Կենտրոնի, ներկայումս՝ Հանրայինի Պետրոսը գրել էր, թե ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված “մարդիկ բուն խնդիրը թողած՝ դատարկաբանություններ են քննարկում”։ Դե որպեսզի Պետրոսը չհիասթափվի, մտածեցի՝ արժի ամեն դեպքում “բուն խնդրի վրա” ուշադրություն հրավիրել։ Մինչ հանրությունը շատ տեղին զայրացած է ապազգային և սորոսական նախարարներ՝ Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի և Ռուստամ Բադասյանի վրա, և պահանջում է […]
Ծանոթացեք ձեր նորանշանակ ԿԳՍՄ նախարարի հետ, թե բա «պայքարեցինք, սորոսը վախեցավ, փախավ», ըհը, բա չէ, սարսափել էր… Սորոսը իր գործն ընդամենը արել է, էլ անելիք չուներ։ Ողջ պետությունը զավթել են ու հիմա իրենց ծրագրերը ոչ թե սորոսի գրանտով, այլ պետական բյուջեյով են իրագործում… Դե վայելեք, իդիոտներ… Ձեզ քիչ է… Գրում է օգտատեր Զաքար Խոջաբաղյանը:
Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։ Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով […]
































