01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինչ տեսարան է օդանավակայանի մուտքի մոտ /ֆոտո/

Զարուհի Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Սա Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ է, արդեն մի քանի տարի այս տեսարանն է: Տուրիստներն անցնելիս  ավտոբուսներից նկարում են: Այս ջրից  կովերը խմում են,մենք էլ՝ կաթը առնում”:

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը Հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի […]

Իշխանափոխության հոտ չեն զգում

“Մենք ընդդիմադիր լինելով ենք եկել, հասել այսօր իշխանության, և ոչ մի քաղաքական ուժ երբեք չի բացառում իր ընդդիմադիր լինելը”,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` ի պատասխան հարցի, թե պատկերացնում է ՀՀԿ-ին ընդդիմության դերում: Պատգամավորը հավելեց. “Երբեմն օգտակար է, որ լինում ընդդիմություն դառնալը”: Նա չբացառեց, որ ՀՀԿ-ն էլ կարող է ընդդիմություն լինել, միաժամանակ […]

Յուրաքանչյուրն իր ազգային տարազով ու երաժշտությամբ. կմեկնարկի “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը /վիդեո/

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 12 երկրներից ներկայացուցիչներ` Ուկրաինայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլն: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում փառատոնի մասնակիցներից շատերը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը հանդիպեցին լրագրողների հետ: Վերջինը նշեց, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ այսպիսով ներկայացնում ենք հայկական […]

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ […]

Մոսկվայում 20 քրեական հեղինակություն է ձերբակալվել. նրանց թվում հայեր կան /ֆոտո/

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները օրենքով գողերի “հավաքի” ժամանակ 20 քրեական հեղինակության է ձերբակալել: “Օրենքով գողերը” ձերբակալվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, հաղորդում է  Life News-ը: Ձերբակալվածների թվում է հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանի վստահված անձ Յուրի Ուսոյանը: Նշվում է, որ ձերբակալված “օրենքով գողերի” մեջ նաեւ ազգությամբ հայեր կան` Գեւորգ Քալաշյանը եւ Վարդան Մինազյանը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի […]

“Մարտի մեկի” ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են” /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է վերաբերում քաղաքական պրոցեսների ակտիվացմանը: Սակայն պատճառը ոչ թե եռյակի ազինվությունն է, այլ այն, որ այդ գործընթացների ընթացքում, ըստ նրա, իրական ընդդիմադիր ուժերը, լիդերները, որ նյութական ռեսուրս չունեն, ի հայտ կգան:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է եռյակին, ապա Գիմիշյանը չի բացառում, որ […]

Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/

Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ