28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Նախագահը շնորհավորել է Օֆելյա Համբարձումյանին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: “Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլեւ հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ […]

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր եւ երկրորդական փողոցները՝ անխափան երթեւեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերից ձնահեռացման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ […]

Օտարերկրացի լրագրողի վրաերթի ենթարկվելու դեպքի առիթով հարուցվել է քրգործ

Հ Հ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 2014թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 05:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում` թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Պաշտոնն ինձ համար մի մեծ խնդիր չէր. Արամայիս Գրիգորյան /վիդեո/

՛՛Պաշտոնն ինձ համար մի մեծ խնդիր չէր, որովհետև ես նման պաշտոնների միշտ էլ եղել եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե հաջո՞ղ տարի էր 2014-ը, քանի որ նոր պաշոտն ստանձնեց: Նախարարի համար կարևորը վստահությունն է: Մանրամասն՝ տեսանյութում:

Իմ փառավոր ու ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Մեծն ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ծննդյան օրն է: Երջանիկ եմ, հպարտ եմ, որ բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու այս մեծ ՄՈԳԻ հետ, զրուցելու, վայելելու նրա բարեկամությունը: Նա ինձ ծանոթացրեց նշանավոր նկարիչ Գայանե Խաչատրյանի, Ռոբերտ Սթուրուայի, Սոֆիկո Ճիաուրելիի հետ, նրա միջոցով ես ճանաչեցի պոետիկ կինոն՝ իր ողջ հմայքով: Իմ փառավոր […]

Լարվածությունը սահմանագծում թուլացել է

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց: ԼՂՀ  ՊԲ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ […]

Առաջին նախագահը 70 տարեկան է

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծծնդյան օրն է: Նա դարձավ 70 տարեկան:     Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է […]

Ձյուն է տեղում, բուք ու փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետեւանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք – Քարվաճառ  եւ Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները եւ Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին եւ Սարավան գյուղում բուք է: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին […]

Երկրաշարժ Վրաստանում

Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ  ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 եւ արեւելյան երկայնության` 43.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաեւ Բավրա […]

Ի՞նչ կենաց է սիրում խմել Զառա Արամյանը /վիդեո/

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան-հաղորդավար, “Համով զրույց” հաղորդաշարի հեղինակ Զառա Արամյանն ունի իր յուրահատուկ կենացը: Այն չնայած երկար է ու խոհափիլիսփայական, սակայն Զառան առիթների դեպքում սիրում է բարձրաձայնել կենացն ու խմել: Կենացը նա մեծ սիրով ներկայացրեց նաեւ Henaran.am-ի ընթերցողներին: Կենացի բովանդակությունը՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված