Թունավորումից հետո Եղվարդի վերաբացված մանկապարտեզում երեխաները քիչ էին
2014թ.նոյեմբերի 20-ից զանգվածային թունավորումից հետո փակված Կոտայքի մարզի Եղվարդի մանկապարտեզը հունվարի 20-ին վերսկսեց աշխատանքը: 450 սան ունեցող մանկապարտեզ հաճախել էին 190-ը: Թե Եղվարդի քաղաքապետարանը, թե մանկապարտեզի տնօրինությունը վստահեցնում են, որ երեխաները կգան եւ թիվը կպահպանվի: Կադրային փոփոխություններ կլինեն, սակայն նախաքննությունից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել […]