14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոնֆլիկտի էությունը /վիդեո/

«Խնդիրը ոչ թե գնալու մեջ է, այլ այն է, որ գնացել են՝ նախկինում կատերոգրիկ ձևով բացառելով գնալը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով «Ժառանգության» այցի մասին նախագահական նստավայր, որը կայացել էր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Նա նշեց, որ «Ժառանգությունը» ՀՅԴ-ի նման միշտ կողմ է եղել սահմանադրական բարեփոխումներին, սակայն խնդիրը հենց սկզբնական շրջանում ունեցած բացասական, մերժողական դիրքորոշումն է: 

«Կոնֆլիկտի էություն այն է, որ վարչության որոշ անդամներ գտնում են, որ դոմինանտ պետք է լիներ վարչության որոշումը, իսկ մյուսները գտնում են, որ կուսակցության կանոնադրության համաձայն Րաֆիի Հովհաննիսյանը ևս կարող էր նման որոշում ընդունել: Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը նախագահական նստավայրում հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցկարագի քննարկման շրջանակներում:

Կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այնուհետ հայտարարել էր, որ այդ որոշումը համաձայնեցված չի եղել վարչության անդամների հետ, նաև հայտարարել էր, որ նրանք նախագահի հետ հանդիպել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Մարտիրոսյանն էլ ավելի վաղ նշել էր, որ այդ որոշումը համաձայնեցված է եղել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ