Դանակահարություն Արթիկում.Կասկածյալը կին է/վիդեո/
Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը բարձրացավ խորհրդարանում գտնվող ասորի ու հույն համայնքի ներկայացուցիչների մոտ, ու նրանց հետ քննարկեց հայտարարության հետ կապված որոշակի հարցեր: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է եկել այստեղ, նա պատասխանեց, որ խմբագրական աշխատանք պետք է կատարվի, և դա […]
Բաց նամակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին Հարգելի պարոն Ռուստամյան Ինձ համար անմոռանալի է դարձել այն օրը, երբ ՀՀ նախագահական ընտրություններում Դուք Աղվան Վարդանյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ այցելեցիք ինձ հացադուլի ընթացքում։ Ես պարտավորված եմ զգում այս հրապարակային դիմումով սեւեռել Ձեր ուշադրությունը դաշնակցական ընկեր Արթուր Աղաբեկյանի՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու մասնակցելու […]
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց, թե ինչու եզդիների ցեղասպանության հարցը չի ներառվել նախագծում: «Պարո՛ն Շարմազանով, ես իհարկե այդպես մանրամասնորեն չեն տիրապետում Էնվերի և գերմանական ռազմական կցորդի խոսակցության դետալներին, բայց հարցադրումներ ունեմ. գիտեմ, […]
Ադրբեջանական Anspress.com կայքը եւս մի տեսանյութ է հրապարակել, որում հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ասում է, թե ինչու է նման քայլի դիմել: Նա ասել է, որ չի ցանկանում մահանալ, ուզում է ապրել, եւ որ իր հետ եւս մի զինծառայող է ցանկացել դասալիք լինել:
Ադրբեջանական Anspress.com-ը տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել հրապարակել հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի գերեվարումից: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 49449 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5628 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 943 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 416 երեխա` 211 տղա և 205 աղջիկ: […]
Շատ շուտով Ավստրիայի մայրաքաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» հեղինակավոր երգի մրցույթը: Բոլոր երկրների մասնակիցները արդեն հայտնի են, եւ բուքմեյքերները սկսել են կանխատեսումներ անել, թե որ երկիրը կհաղթի այս տարի: Այս պահի դրությամբ բուքմեյքերները հաղթողի ամենահաբանական թեկնածու են համարում Իտալիայի ներկայացուցչին: Հաղթողի հիմնական հավակնորդներից է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան: Բուքմեյքերները Հայաստանի ներկայացուցիչներին`GENEALOGY խմբին իբրեւ հաղթողնի […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 13:00-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gallup» ամերիկյան հետազոտական ընկերությունը փորձել է երջանկության մասին հարցումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Յենի Ասիա» լրատվական կայքի հաղորդմամբ`այսօր նշվող ՄԱԿ-ի կողմից սահմանված Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ «Gallup»-ը լայնամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել 143 երկրներում: Ստացված արդյունքների համաձայն` ամենադժբախտ երկիր է ճանաչվել Սուդանը, 2-րդ տեղում հայտնվել է Ալժիրը, որտեղ […]
























