05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինչ է մտածում Պուտինը. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24- ին եւ 25-ին Երեւան եւ Բաբու այ­ցի ժամանակ՝հայտնել է եվրոպա­կան հարցերով Ֆրանսիայի պետ- քարտուղար Արլեմ Դեզիրը: Ներկայումս ստատուս քվոն չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի շահե­րից.

«Այդ իսկ պատճառով հան­րապետության նախագահը, ցան­կանալով աջակցել դիվանագիտա­կան նախաձեռնությունների վերսկսմանը, 2014-ի հոկտեմբերի 27-ին գումարել է գագաթնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի նա­խագահների մասնակցությամբ:

Այդ հանդիպման ընթաքում Ձեռք է բերվել պայմանավորվածություն աոաջին մարդասիրական քայլի՝ անհայտ կորածների մասին տեղե­կատվության փոխանակման մա­սին»,- ասել Է Դեզիրը: Եվրոպա­կան հարցերով Ֆրանսիայի պետ֊քարտուղարի մատուցմամբ՝ վեր­ջին ամիսների լարվածությունը վկայում է այս սկզբունքների կյան­քի կոչման անհրաժեշտությունը, եւ հետեւաբար Ֆրանսիան ակտիվո­րեն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում Էր Ֆրանսիայի հայ­կական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որտեղ կոչով դիմեց Թուրքիային՝ նոր քայլեր ձեռնար­կել մեկ դար աոաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանու­թյունների եւ կոտորածների վերա­բերյալ «ճշմարտության» հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ նշեց, որ «տաբուները կոտրելու ժամա­նակն Է»:

Հենց այդ միջոցառման օրը հայտնի դարձավ, որ Ֆրանսի­այի նախագահը ապրիլի 24-ին՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ներկա կգտնվի Երեւանում անցկացվող Ցեղասպա­նության զոհերի հիշատակի ոգե­կոչման արարողություններին: «Ճշ­մարտության ուղղությամբ ջանքերը  պետք է շարունակվեն, եւ ես համոզված եմ, որ Ցեղասպանու­թյան հարյուրերորդ տարելիցի տարում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կտեսնենք նոր քայլեր»,- նշել Էր այդ օրը Օլանդը:

Ռուսաստանի նախագահ Վլադի­միր Պուտինը, հնարավոր Է, Հա­յաստան ժամանի ապրիլի 20-ին մոտ: TASS-ի հաղորդմամբ՝ տեղե­կությունը, որ այդ այցի ժամկետնե­րը մշակվում են, լրագրողների հա­մար հաստատել Է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, այ­ցի հարցն օրակարգում է: Այն պատրաստվում եւ քննարկվում է»,-ասել է նա:

Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորո­տին» 5-րդ մեդիա համաժողովի ժամանակ ելույթում նշել Էր, որ Պուտինը, հնարավոր Է, Երեւան գա Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցա­ռումներին մասնակցելու համար: 

«Առավոտը» ուշագրավ մանրամասներ է ներկայացնում ռուս լրագրող Կիսիլյովի հարցազրույցից, որտեղ վերջինս հրճվանքով է արտահայտվում Ադրբեջանի նախագահի մասին: 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ