06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը […]

Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի […]

Հրդեհ Ջերմուկում

Փետրվարի 21-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ»-ին հարակից մանրածախ առևտրի կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.53-ին: Պահեստում այրվել է 1 համակարգիչ, փայտե հատակը (2 քմ) և մոտ 5400 հատ […]

…համընդհանուր ամոթ չենք ապրի

Իշխանության և ընդդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը…. ու կունենանք համընդհանուր որակի աճ.. ու ամեն հարցում.. հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին.. Facebook-յան հանրագրում գրել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը:

«Զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ներքաղաքական վերջին զարգացումները. Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն այնպես է ստացվում, որ իշխանության կողմից նախաձեռնված Գագիկ Ծառուկյանի քաղաքական էքզեկուցիան ոչ թե ԲՀԿ-ին, այլ հատկապես ՀԱԿ-ին հասցված դաժան հարված էր: Այսօր կարելի է երկար-բարակ խոսել այն մասին, որ պարոն Ծառուկյանն անկեղծ էր իր մղումներում և ազգի […]

Հարգանքի տուրք Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման […]

Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի […]

«Ժամանակն է թաղելու քաղաքական դաշտի բոլոր դիակներին»/վիդեո/

«Այս ամենը զավեշտ է»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում կայացած սակավամարդ հավաքին, ասաց իր բնորոշմամբ՝ անհնազանդ քաղաքացի, նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը: «Վիշտ է ապրում Րաֆֆին, որ ըստ եռյակի պետք է լիներ 100 հազարանոց միտինգ, ցավոք սրտի չկայացավ: Րաֆֆին ասում է ինչ-որ մեկի ցանկությամբ դա չկայացավ, բայց չի ասում ո՞վ էր այդ մեկը»,-ասաց […]

Մեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 20-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և գլորվել ձորը (մոտ 50 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 74 NN 777 պետհամարարանիշով ավտոմեքենան դուրս […]

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտն՝ այսօր

Այսօր` փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մազապալատաում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:    Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 – 1.50-ի հատվածում:   Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ