30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մի եվրոպական կառույց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է ազդարարում այդ մեծագույն ոճրի միջազգային ճանաչման գործում։ Միջազգային կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ իրենց խոնարհումը հայտնելով նահատակված հայորդիներին և կոտորածներից փրկված ու վերապրած հերոսներին։ Վերջին օրերին դատապարտող բանաձևեր ընդունեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, Եվրանեսթը։ Միջազգային հանրությունն աջակցում է հայ ժողովրդի պայքարին, որը տարիներ շարունակ հետևողականորեն տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, պատմական արդարության հաստատման համար: 

Երեկ միջազգային կառույցներին միացավ նաև մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը՝ DEMYC-ը, որի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հատևանքով հայերի ունեզրկումը՝ ապահովելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը։

Նշեմ, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են նաև Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը։

Եվրոպացի պատվիրակները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և այդ հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Տեղեկացնեմ, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015թ. հունվարից զբաղեցնում է DRMYC-ի փոխնախագահի պաշտոնը։ Միջազգային տարբեր հարթակներում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացները հայկական կողմի հետևողական աշխատանքների արդյունք են, որոնք շարունակական բնույթ են կրում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ