24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ձեռնպահ մնալ սենսացիաներից. ոստիկանությունը՝ Գյումրու դեպքերից

«Որոշ լրատվամիջոցներ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ անհիմն ու չփաստարկված տեղեկատվություն են տարածում՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը»: Facebook-յան հանրագրում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: «Խնդրում եմ ձեռնպահ մնալ սենսացիայի միտված չճշտված տեղեկատվություն և զանազան վերլուծություններ տարածելուց: Դրանով ոչ միայն խախտում եք քաղաքացու՝տեղեկացված լինելու իրավունքը, այլև խանգարում եք ոստիկանության գործողություններին:Ոստիկանությունը, […]

Ծառուկյանի աջ ձեռքն ու ևս մեկը լքեցին ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Մուրադ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին տեղեկացրել են ԲՀԿ-ից:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս լուրը բուռն արձագանք է գտել: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.  «Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռք» համարվող Աբրահամ Մանուկյանն այսօր լքել է ԲՀԿ-ն: Այս հեռացումը մի փոքր պետք է կտրել անցյալ […]

Հրդեհ գազալցակայանում

Մարտի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ […]

Մայրիկ. Միհրան Ծառուկյանի նոր` հուզիչ տեսահոլովակը /վիդեո/

Նախօրեին` Կանանց տոնի կապակցությամբ երգիչ Միհրան Ծառուկյանը ներկայացրել է իր նոր` Մայրիկ երգի տեսահոլովակը, որը մեկ օրվա ընթացքում բավական մեծ դիտումներ է ունեցել: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Մարջան Ավետիսյանը:

Իսլամիստ ահաբեկիչների կողմից սպանված քրիստոնյաների եղբոր ապշեցնող վկայությունը

ԻԼԻՊ-ի կողմից Լիբիայում գլխատված 21 քրիստոնյաներից երկուսի եղբայրը՝ Բեշիր Քամելը, օրերս հեռուստաեթերում կիսվել է իր հուզիչ վկայությամբ և շնորհակալություն հայտնել ԻԼԻՊ-ին, որ իրենց հրապարակած դաժան տեսանյութում նրանք չեն ջնջել, այլ պահպանել են քրիստոնյաների վերջին խոսքերը Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ինչը զորացրել է իրենց հավատքը. հաղորդում է mrctv.org-ը: «Սկսած Հռոմի ժամանակներից՝ քրիստոնյաները չարչարանքների են ենթարկվում և […]

Կինն «արգելափակվել է» զուգարանակոնքում. ստիպված փրկարարների են դիմել /վիդեո/

Չինաստանի քաղաքներից մեկում կինն արգելափակվել է զուգարանում եւ ստիպված է եղել փրկարարների կանչել: The Telegraph-ի փոխանցմամբ` լինը լոգանք ընդունելիս է եղել, երբ սայթաքել է, ու ոտքը մտել է զուգարանակոնքի մեջ:   Արդյունքում կինը չի վնասվել, սակայն փրկարարները կոտրել են զուգարանը, որպեսզի ազատեն կնոջը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Դեռահասն այրվել է մոր աչքի առաջ

Ռուսաստանի Կալաչեւսկի շրջանում ոստիկանությունը քննություն է անցկացնում 15-ամյա տղայի մահվան փաստի առիթով: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, շրջանի գյուղերից մեկում: Նախնական տվյալներով` տղան անզգույշ է վարվել կրակի հետ, ինչի արդյունքում տունը հրդեհվել է, հայտնում է Российская Газета-ն: Երեխան դեպքի ժամանակ տանը միայնակ է եղել, այդ պահին մայրը գնացել է հարեւանի տուն: Հանկարծակի հարեւանները ծուխ են […]

Լինել ահաբեկիչ, քան ահաբեկված.ԱՍԱԼԱ-ի Վարուժան /վիդեո/

«Հայ ժողովրդի համար պատերազմը մշտական է և մեծ սպառնալիք է: Աստված անի, որ մենք միշտ պատերազմին պատրաստ լինենք ու գնանք ինքնապաշտպանության, ուրիշը չպիտի մեզ պաշտպանի»,-մեզ հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ մարդկանց կողմից ԱՍԱԼԱ-ի զինվորներին ահաբեկիչներ համարելու մտայնությանը՝ Կարապետյանը ասաց.«Ավելի լավ է համարեն ահաբեկիչ, քան թե […]

Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային օրվան ընդառաջ պարգևատրել է մի խումբ կին մանկավարժների: Շնորհավորանքի խոսքում նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրթության համակարգում աշխատող մեծաթիվ կանայք առանձնահատուկ հմայք են հաղորդում ոլորտին: “Շնորհավորում եմ կրթության համակարգում աշխատող բոլոր կանանց և մաղթում անձնական երջանկություն: Թող ձեր ընտանիքներում  դուք այնքան երջանիկ ու անհոգ […]

Աշակերտները դաժան ծեծի են ենթարկել դասընկերուհուն եւ նկարահանել են ծեծը /վիդեո 18+/

Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանում մի խումբ աշակերտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց դասընկերուհուն եւ նկարահանելով ծեծը` այն տեղադրել համացանցում, հայտնում է Блокнот Ставрополь հանդեսը: Տուժածի անունը Ալյոնա է, սակայն նրա տարիքը հայտնի չէ: Տեսանյութից երեւում է, որ դաժան միջադեպը տեղի է ունեցել անտառային շրջանում: Աղջիկների խոսակցությունից հասկացվում է, որ Ալյոնան ինչ-որ սխալ բան է արել, նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ