Հաճելի զարմանք՝ անցորդների համար /վիդեո/
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն այսօր բաց դաս էր կազմակերպել դպրոցի բակում: Երեխաները նվագում էին, նկարում… Անցորդներն էլ դիտում էին:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն այսօր բաց դաս էր կազմակերպել դպրոցի բակում: Երեխաները նվագում էին, նկարում… Անցորդներն էլ դիտում էին:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր Ազգային ժողովում էր: Նա հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Չորս ժամ տևած հանդիպումից հետո նա լրագրողների հարցերին չպատասխանեց: «Խնդրում եմ, ճանապարհ տվեք»,-սա էր Բիբինի կողմից հնչեցված միակ նախադասությունը: Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀ քաղաքացիները բողոքի […]
Հունիսի 1-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Սա նշանակում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է քաղաքականության մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վերջին օրերին մշտապես ակտիվացած ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանից: Նշենք, որ վերջինս մասնակցել է կիրակի օրը Արտաշատում բացված եկեղեցու օծմանը, ապա հունիսի մեկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ «Հայրենիք» կինոթատրոնի բացմանը: Քաղաքագետը հիշեցրեց, […]
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված: ՆՀՎ-ն հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 […]
Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, որ օրինագիծը վաղուց է նախապատրաստվում: Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից, […]
Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի […]
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն հոգնել է նույն հարցից: «Հիմա ի՞նչ, ամեն անգամ դա՞ եք հարցնելու, հենց հայտնի լինեն արդյունքները, ձեզ կասենք»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին, որ վերաբերում էր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում արվող ստուգումներին, նա այսպես արձագանքեց: Իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքերի հետ կաված հասարակության դժգոհությանը ֆինանսների նախարարը նորմալ է վերաբերում․ «Հասարակությունը […]
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող սրճարանի մոտից Կենտրոնականի բաժին են հրավիրել 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ին և բերման ենթարկել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1989 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1989 թ. ծնված Անուշավան Գ.-ին, որոնք ժամը 22.30-ին նշված վայրում վիճաբանել են և ձեռքերով […]
Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչու հայտ չեն ներկայացնում Գազպրոմին, որ գազի գինը նվազեցնեն` հաշվի առնելով, որ սահմանին գազի գինը վաճառվում է այլևս ոչ թե 189, այլ 165 դոլարով: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե իր մոտ կա պայմանագիր, որ սահմանի վրա գազի […]
























