07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկրաշարժերը 2015թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 3-ը

Ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 3-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

          Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից երկուսը` 3 և 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4 և 2.8) Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում: Մայիսի 27-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ Ռուսթավելի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք: Մայիսի 29-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաստ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 4 բալ (մագնիտուդ 3.2): Մայիսի 31-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ դեպի արևելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մայիսի 29-ին Ալյասկայի հյուսիսային ափամերձ տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.7 մագնիտուդ, զոհեր և ավերածություններ չկան: Հաջորդ օրը 7.8 մագնիտուդով և 677 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Օգասավարա կղզեխմբի մոտ: Երկրաշարժից տուժել է 12 մարդ, ընդհատվել  տրանսպորտային կապը Տոկիոյի և Օսակայի միջև: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հոնսու կղզու համարյա բոլոր պրեֆեկտուրաներում: Նույն օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ոչ շատ հեռու տեղակայված Իձու կզիների ափամերձ գոտում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ