Սիրելի՛ արցախցիներ, Ճակատագրի բերումով մեծաթիվ բնիկ արցախցիներ այսօր ապրում են ոչ միայն Արցախում ուՀայաստանում, այլև արտերկրում և, մանավանդ, հետխորհրդային տարածքներում: Մեր հայրենակցականմիությունն էլ դրա արդյունքն ու վկայությունն է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ ապրի, միևնույն է, մնում է հավատարիմ իր նախնիների հողին, միշտ կարոտով ու երջանկության զգացումով է հիշում իր փոքրհայրենիքը: Այստեղ հողի յուրաքանչյու քառակուսին անսահման հերոսությամբ, թասիբով, քրտնաջան աշխատանքով ու հարուստ պատմությամբ է ճառագում:Ըստ մոտավոր հաշվարկների, այսօր աշխարհում ապրում է մոտ կես միլիոն արցախցի: Արտերկրում արդեն ծնվել են նորանոր սերունդներ: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բազում արցախցի պատանիներ կան, որ երբևէ չեն եղել իրենց նախնիներ հողում: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: Վստահեցնում ենք, լավագույն հանգստի համար […]