01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ.սիրիահայերը վրդոված են

«Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ, մեզ որևէ մեկը չի ցանկանում աջակցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մի խումբ սիրիահայ գործարարներ նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այն խնդրանքով, որ աջակցեն իրենց և բանկից վերցրած վարկերը վեց ամսով սառեցնեն։ «Վարչապետը մեզ ընդառաջ գնաց, ՓՄՁ-ին հանձնարարեց, որ […]

Անհայտ կորած Ռուզաննային գտել են

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում: Այս […]

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա […]

Կատաստրոֆա կլինի՞

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե Կառավարությունում այդքան աշխատակիցների առկայությունն ինչո՞վ է պայմանավորված։ «110 միլիարդ ընդհանուր աշխատավարձ է տրվում, եթե միջին աշխատավարձով հաշվեն, կստացվի 60 հազար աշխատող։  Որքա՞նով է այդքան աշխատողների թիվը մոտիվացված և արդարացված, եթե լինի 50 […]

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեսյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն գործել: 

Երբ աղոթքով կապվես Աստծուն

Աղոթքով հարատև կապի մեջ եղիր Աստծո հետ, որպեսզի մեղքը չկարողանա կապի մեջ լինել հետդ և կապել քեզ: Երբ աղոթքով կապվես Ասծուն՝ կապած կլինես Սատանային կյանքիդ մեջ: Երբ դու Հիսուսի ձեռքերի մեջ ես՝ Չարը չի կարող իր ձեռքը բարձրացնել վրադ, իսկ նույնիսկ եթե բարձրացնի՝ պիտի կոտրի նրա ձեռքը: Չարը չի կարող իշխանություն ունելալ վրադ, երբ դու […]

Կընդունե՞ն ընդդիմության առաջարկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նպատակահարմար չի համարում խոսել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար նախատեսվող հանրաքվեի ժամկետների մասին, քանի որ  դա նրա իրավասության և գործառույթների ոլորտում չէ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Նա ասաց, որ  երբ հայտնի լինի հանրաքվեի օրը, ԿԸՀ-ն կիրականացնի օրենքով սահմանված համապատասխան կազմակերպչական գործառույթները։ Ինչ վերաբերում է […]

Դիարբեքիրի նորաբաց զբոսայգիներից մեկը կկրի Հրանտ Դինքի անունը

Դիարբեքիրի (պատմ. Տիգրանակերտ) Քայանփընար շրջանում նոր կառուցված երկու զբոսայգիները կկոչվեն Թուրքիայում սպանված երկու անվանի լրագրողների` Հրանտ Դինքի և Հաֆիզ Աքդեմիրի անուններով, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «haber7» լրատվակայքի հաղորդմամբ` որոշումը կայացվել է Քայանփընարի համայնքային խորհրդի կողմից: Շրջանի ղեկավար Ալի Այդընն ասել է, որ այգիներն անվանակոչվում են Դինքի և Աքդեմիրի անուններով, որպեսզի ապրեցնեն այն պայքարը, հանուն որի […]

Սոս Ջանիբեկյանը պահանջում է

Դերասան Սոս Ջանիբեկյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը: Ես, Սոս Ջանիբեկյանս, որպես […]

Հայն ասում է, որ իրավունք չունեն քանդել իր ձեռքով սարքածը

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված Ստամբուլում 1962 թվականից գործող «Քամփ Արմեն» որբանոցի հետ: Այն քանդման վտանգի տակ էր, եւ Ստամբուլի հայերը բազմամարդ քայլերթ կազմակերպեցին՝ որբանոցը հայերին վերադարձնելու նպատակով: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ «Քամփ Արմեն»-ը պատմական ճամբար է, որտեղ մի շարք ականավոր հայեր են ապրել, այդ թվում` Հրանտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված